Հոգեկան առողջություն
Տարեցների ճգնաժամը
Տարբեր հեղինակներ այս ճգնաժամը որոշակի տարիքների են վերագրում: Այսպես, ըստ և. Բյուլերի, այն հատկանշական է 65-70 տարիքային շրջանին և բնորոշ է կայացած լինելու զգացողությունը, նոր նպատակներ դնելու ու դրանց հասնելու ձգտման բացակայությունը, դեպրեսիայի հաճախացումը, մահվան սպասման տագնապը, անցյալի հիշողություններին տրվելը, մենակության ձգտումը:
Ըստ Է. Էրիքսոնի` ճգնաժամն ի հայտ է գալիս 60 տարեկանում, երբ անձն իրեն կայացած է համարում, կամ հակառակը` հուսահատության մեջ է: Իրարից խիստ տարբերվող այս իրավիճակները պայմանավորված են նրանով, թե ինչպես է մարդը գնահատում իր անցած ուղին. նա իրեն համարում է որպես եզակի և անկրկնելի անձ, որ հենց այդպես էլ պետք է լիներ, կամ հակառակը` կայացած չէ, անցած ուղին այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ: Ըստ է. Էրիքսոնի, հուսահատությունն արտացոլում է այն գիտակցումը, որ նոր կյանք սկսելու, ամբողջականության հասնելու նոր ուղիներ փորձելու համար քիչ, շատ քիչ ժամանակ է մնացել:
Բ. Լիվեհուդը 56-ից սկսած է համարում ճգնաժամային տարիք: Նա նշում է, որ այս շրջանում նոր ամպրոպ է սկսվում` մարդը նախապատրաստվում է մահվան հետ հանդիպմանը, ամփոփում է իր կյանքը, նորից ներհայում իրեն և իր արժեքային համակարգը:
Ուշ տարիքային ճգնաժամը պայմանավորված է հասարակության և անհատի փոխադարձ օտարմամբ: Տարեցները հակված են հասարակությունից մեկուսանալու, բաժանվելու. դա երկու կողմերին էլ ձեռնտու է և ուղղված է հավասարակշռությունը պահպանելուն: Փոխադարձ այս մեկուսացումը երկուստեք նախապատրաստում է վերջնական բաժանմանը` տարեցների մահվանը, կանխում և նվազեցնում է դրանով պայմանավորված ցավոտ երևույթները:
Անձի և միջավայրի փոխհարմարման տեսության համաձայն, տարեցների խնդիրները կապված են մարդու ներուժի, իրազեկության անկման հետ, որի հետևանքով շատերը դժվարանում են դիմակայել հասարակության ճնշմանը, իսկ ուշ տարիքում այն էլ ավելի է ուժգնանում` դժվարացնելով տարեց մարդկանց հարմարմանը միջավայրին. անձի ունակությամբ է որոշվում դրան դիմակայելու մակարդակը:
Ըստ մեկ այլ հեղինակի` այս ճգնաժամը պայմանավորված է տարիքին բնորոշ խնդիրների լուծման դժվարություններով: Դրանք են`
-
թոշակառուի, պապիկի կամ տատիկի և տարիքին բնորոշ այլ կարգավիճակը,
-
տարիքի հետ ի հայտ եկող ֆիզիկական փոփոխություններին հարմարվելը,
-
կյանքի անցած ուղու իմաստավորումը,
-
մահվան հետ հանդիպման գիտակցումը:
Այս տարիքի ճգնաժամը պայմանավորված է ինքնագիտակցության վերակառուցմամբ, որի ընթացքում մարդը գիտակցում և ընդունում է մահկանացու լինելու փաստը:
Այս վերջին ճգնաժամը մանրամասն ներկայացվում է մահացածների մասին տիբեթյան «Բարդո թոդոլում» գրքում: Ահա մի հատված այդ գրքից` «...և հարցնում է մահացածն իրեն` կենդանի եմ ես, թե մեռած, և չի կարողանում պատասխանել: Ապա տեղի է ունենում սեփական անձի գիտակցումը որպես մահացած»:
05.07.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ